Թուրքական թերթն էրդողանին 10 հազ. լիրա փոխհատուցում կտրամադրի

Թուրքական Aydinlik թերթը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նրա կնոջը և «Արդարություն և զարգացում կուսակցությանը» ընդհանուր առմամբ 30 հազ. թուրքական լիրա կվճարի, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Բանն այն է, որ թերթի 2012թ. մարտի 21-ի համարում հայտնվել էր Էրդողանի ծաղրանկարը: Վերջինիս, նրա կնոջ, ինչպես նաև նրա գլխավորած կուսակցության փաստաբանները դիմել էին դատարան` բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով անձնական վիրավորանք հասցնելու համար:

Անկարայի առաջին ատյանի 10-րդ դատարանը բավարարել է հայցը` թերթին ու ծաղրանկարչին պարտադրելով հայցվոր կողմին 10-հազարական թուրքական լիրա վճարել: