Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Յուվենտուս» – «Բավարիա» զույգից յուրաքանչյուրը կարող է հաղթել Չեմպիոնների լիգան:
«Ես զարմացած չեմ, որ «Բավարիան» կարողացավ հաղթել «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում, սակայն կարող եմ նաև ենթադրել, որ պատասխան խաղը կդասավորվի այլ կերպ և կիսաեզրափակիչ դուրս կգա թուրինյան ակումբը: Նրանք Եվրոպայի լավագույն ակումբներից են և կարող են հաղթել Չեմպիոնների լիգան», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:
Հիշեցնենք, որ Մյունխենում «Բավարիան» 2:0 հաշվով պարտության մատնեց «Յուվենտուսին»: