Նոր ֆիլմում Բրեդ Փիթը հանդես կգա տանկիստի դերում

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթը հանդես կգա խիզախ տանկիստի դերում: Շուտով դերասանը կավարտի բանակցությունները «Ցասում» ֆիլմում իր մասնակցության շուրջ: Ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին, հաղորդում է Deadline կայքը:

Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1945-ին՝ Երկրորդ աշխարհամարտի վերջում: Զրահամեքենայի հինգ հոգուց բաղկացած անձնակազմը պայքարում է ֆաշիստների դեմ:

Կինոֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Դևիդ Էյերի խոսքով՝ նոր նախագծի շնորհիվ ինքը կփորձի նոր կյանք հաղորդել ռազմական ֆիլմի ժանրին: Էյերը ցանկանում է հասնել պատմական հավաստիության, որպեսզի ժամանակակից դիտողը հավատա նրան, ինչ տեսնում է էկրանին: