Իբրահիմովիչը Ռունիին կոչ է արել տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է փարիզյան ակումբի ղեկավարության՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին գնելու մտադրությունը։

«Ռունին աշխարհի 10 լավագույն հարձակվողների թվում է, ուստի ես լավ եմ հասկանում ՊՍԺ-ի ղեկավարությանը, որն ուզում է գնել այդ ֆուտբոլիստին։ Կարծում եմ՝ Ռունին հասկանում է, որ վերջին տարիների լավագույն ֆուտբոլային նախագծի մի մասը դառնալու հնարավորություն ունի։ ՊՍԺ-ն չի բավարարվելու ներքին առաջնությունում գրանցած հաջողություններով, ակումբի ղեկավարությունն ավելին է ուզում», – շվեդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, թե ՊՍԺ-ն պատրաստ է Ռունիի տեղափոխության դիմաց 46 մլն եվրո վճարել անգլիական ակումբին։

Մեկնաբանել