«Ռոսնեֆտ»-ի մուտքը Հայաստան կխորցանի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 4-ին, ընդունել է «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում հեռանկարային և երկարաժամկետ համագործակցության զարգացման հնարավորությունները: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է տնտեսական բաղադրիչի դերը: Հայաստանի տնտեսություն «Ռոսնեֆտ»-ի մուտքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, մեծ խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման գործում: