Android-ի համար Twitter-ի դիզայնը փոխվել է

Twitter միկրոբլոգների ցանցը Android 4.0 և ավելի բարձր օպերացիոն համակարգերի համար թարմացրել է իր բջջային ծրագիրը, հաղորդում է Mashable-ը:

Twitter-ի թարմացման յուրահատկությունը վերաբերում է հիմնականում նոր ինտերֆեյսին (միջերես): Ծրագրի դիզայնի գլխավոր փոփոխությունը Android Ice Cream Sandwich օպերացիոն համակարգի համար հարազատ դարձած Holo նկարն է` գորշ-երկնագույն գույներով: Մյուս փոփոխությունը վերաբերում է վերին 3 պատուհաններին: Կատարվել են համանման մի շարք այլ փոփոխություններ:

Ընկերությունը թարմացրել է բջջային ծրագիրը նաև iOS օպերացիոն համակարգով աշխատող բջջային սարքավորումների համար, որը սակայն լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: