Ստեփանակերտում քննարկվել են Հեսսենի (ԳԴՀ) հետ համագործակցության խնդիրները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հեսսեն երկրամասի (ԳԴՀ) Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային. հաղորդում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է Արցախի շահագրգռվածությունը գերմանական կողմի հետ բազմակողմանի համագործակցություն հաստատելու մեջ և դրա համար անհրաժեշտ նախադրյալների առկայությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հեսսենի և ԼՂՀ միջև համագործակցության հեռանկարների հետ կապված կոնկրետ հարցեր:

Մեկնաբանել