Կալանավորել են «Զվարթնոց» մաքսատան բաժնի պետին

«Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետին և մաքսանենգության հանցակից Աշոտ Գասպարյանին մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ վերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափի ադամանդներ և Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայան. Հատուկ քննչական ծառայության մամուլի հաղորդագրությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով սույն թվականի ապրիլի 4-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանին և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդհոդվածով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբվերջինս ԱՄԷ Դուբայ քաղաքից ձեռք է բերել 2702.58 կառատ խոշոր չափիª 136.491.137 դրամարժեքով ադամանդներ և 2013թ. մարտի 1-ին Դուբայ-Երևան չվերթով տեղափոխել «Զվարթնոց»օդանավակայան: Այնուհետև Արսեն Փափազյանն իր ենթակաª ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորներիմաքսային հսկողության 3-րդ բաժանմունքի մաքսային տեսուչ Կարեն Գալստյանին հանձնարարել էօդանավակայանի ուղևորների սպասարկման բարձրակար· սրահում Աշոտ Գասպարյանից ստանալպոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված ադամանդները, առանց մաքսային հսկողության ևհայտարարագրման տեղափոխել մաքսային հսկողության գոտուց դուրս և թաքցնելավտոկայանատեղում կայանված, իրեն պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի, 09 ՕԼ 080 պ/հավտոմեքենայում, ինչը նա կատարել է, և այն նույն պահին հայտնաբերվել է ՀՀ ազգայինանվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:

Այսօր Արսեն Փափազյանի և Աշոտ Գասպարյանի նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է կիրառելկալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: