Բարսելոնան պաշտոնական բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին

«Բարսելոնան» պաշտոնապես բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Կատալոնյան ակումբը գտնում է, որ Չեմպիոնների լիգայի ՊՍԺ – «Բարսելոնա» ¼ եզրափակչի առաջին խաղի 79-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի խփած գնդակը դարպասում է հայտնվել խաղից դուրս վիճակից:

«Մենք նամակ ենք ներկայացրել ՈւԵՖԱ-ին: Մրցավարն անչափ կոպիտ սխալ թույլ տվեց: Զարմանալի է, որ նման բան տեղի է ունենում այդքան բարձր մակարդակի խաղերում: Վստահ ենք, որ ՈւԵՖԱ-ն Շտարկի մրցավարական խմբի որոշումը սխալ կհամարի: Մենք չենք բողոքում, այլ պարզապես ձգտում ենք արդարության»,- «Բարսելոնայի» մամլո ծառայության պատասխանատու Թոնի Ֆրեյկսի խոսքերը փոխանցում է sportyou.es-ը:

Մեկնաբանել