Ապրիլի 5-ին Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում ապրիլի 5-ին և 9-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հաղորդում է ԱԻՆ կայքը: Քամին` հարավային 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, 9-ի ցերեկը նույնքանով կնվազի:

Երևանում ապրիլի 5-ի գիշերը, 6-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին, 9-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

· Օդի առավելագույն ջերմաստիճան 27.40C (1952թ.),

· Օդի նվազագույն ջերմաստիճան -10.00C (2004թ.),

· Օդի միջին օրական ջերմաստիճան 10.80C: