Էլմար Մամեդյարովը մայիսին կմեկնի Մոսկվա

Մայիսի 20-21-ը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հաղորդում է contact.az-ը:

Ավելի վաղ Բաքու էր հրավիրվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մասնակցելու Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի շրջանավարտների ֆորումին, որը կանցկացվի ապրիլի 11-13-ը: Լավրովը, սակայն Բաքու չի մեկնի, Լոնդոն և Ժնև ավելի վաղ ծրագրված այցերի պատճառով: