Պռոշյանի գյուղապետի սպանության գործով կա երկու կասկածյալ

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ` 1980թ. ծնված Արտակ Պետրոսյանը և 1982թ. ծնված Արայիկ Պետրոսյանը, հաղորդում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել