Ապրիլի 4-ին` ժամը 23:50-ին, ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. նախնական տվյալներով կա 3 տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990թ. ծնված Գ. Դավթյանը, 1966թ. Ա. Դույդույանը և 1966թ. ծնված Զ. Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Զ. Զոհրաբյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության, իսկ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանության:
Նշենք, որ Զոհրաբ Զոհրաբյանը ԱԺ նախկին պատգամավոր է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: