Օջալանը` հայերի մասին

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հիմնադիր, թուրքական Իմրալը կղզում ցմաh ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանը խոսել է հայերի մասին: Այս մասին հայտնել է օրերս Օջալանին հանդիպած` «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշը Nuçe TV-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով` Օջալանն ասել է, թե պետք է ապահովել հայերի ու ասորիների իրավունքներն ու ազատությունները: Նա ընդգծել է, որ առանց հայերի և ասորիների` Թուրքիան` որպես ժողովրդավարական միություն, չի կարող կազմավորվել:

Հիշեցնենք, որ Օջալանը թուրք-քրդական հաշտեցման ընթացքում հակահայկական հայտարարություններ էր արել: Նա, մասնավորապես, դեմ էր արտահայտվել հայկական լոբբիստական կազմակերպություններին: Ըստ երևույթին` Օջալանի հակահայկական բնույթի հայտարարությունները բխում են թուրք-քրդական հաշտեցման ոգուց:

Մեկնաբանել