Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտնի իր հետագա անելիքների մասին:
Տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ՝ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի թաղմանը մասնակցելու նպատակով:
Ուիլյամ Շեքսպիրը ոչ միայն հմուտ թատերագիր է եղել, այլև խելացի ու խորամանկ գործարար:
-
Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական
Հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպման ավարտին հայտարարություն տարածվեց, որ կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրուցել է ձեռք բերված արդյունքների և ընթացիկ աշխատանքի մասին։ Զրույցից մի հատված՝ ստորև։ – Հայտարարությունը […] ժամանակային առումով համընկավ և հետևեց Ադրբեջան-Հայաստան բանակցություններում դրական տեղաշարժերի մասին հայտարարությանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ քննարկումներում դրական տեղաշարժեր կան։ Դուք այս զուգահեռները տեսնո՞ւմ եք։ Արդյոք այս գործընթացները մեկը մյուսով պայմանավորվա՞ծ են, թեպետ հայտարարվում է, որ Հայաստան-Թուրքիա պայմանավորվածությունները առանց […]
-
ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Սերգեյ Չիչոյանը
Այսօր՝ հուլիսի 4-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։ Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները պետք է կատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը: «Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց: Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը»,- գրել է Լիլիթ Շաբոյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հուլիսի 1-ին հրաժարական էր ներկայացրել։ *** Հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված […]
-
Ռուսական դպրոցները Հայաստանում․ ինչ են ասում թվերը, պաշտոնյաները և օրենքը
Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երևանում լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանը։ «Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք հանրապետությունում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերենի հայ ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայ քաղաքացիների քվոտաների ավելացմանը»,- ասաց Լավրովը։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրել է Հայաստանում ռուսերենով ուսուցման վիճակագրությունը, պաշտոնական հայտարարությունները և օրենսդրական կարգավորումները։ Նախարարությունը պարզաբանում է #CivilNetCheck-ը փորձեց վարչապետի աշխատակազմից պարզաբանում ստանալ, թե ի վերջո հայկական կողմը Ռուսաստանի իշխանություններից հայցե՞լ է օգնություն Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման շուրջ։ Հարցումը վերահասցեագրվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍՆ) […]
-
Հայ-թուրքական պայմանավորվածությունների և Երևանում հանդիպելու մասին․ զրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Վիեննայում վերջին հանդիպման ընթացքում թուրքական կողմի հետ հաջողվեց հասնել կոնկրետ պայմանավորվածությունների, սակայն ամենակարևորը դրանց իրագործումն է․ ասում է ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ հուլիսի 1-ին Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչի հետ պայմանավորվածության արագ և սահուն իրականացումը կամրապնդի վստահությունը, հակառակ դեպքում՝ այն կխաթարվի և շատ։
-
Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեր գերակայություններից է․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ հուլիսի 4-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։ Առանձնազրույցից հետո Միրզոյանն ու Վերման մասնակցել են Հայաստանում ընթացող Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի բացման արարողությանը։ Բացման խոսքում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է: ՀՀ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ վերջին շրջանում տեղի են ունեցել բարձրաստիճան փոխայցելություններ, երկու երկրներում կազմակերպվել են բիզնես համաժողովներ և հանդիպումներ։ «Այսպես, նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ անցյալ տարի Դուշանբեում մեր հանդիպումը նոր խթան է հաղորդել մեր համագործակցությանը։ Այնուհետև` անցյալ տարվա աշնանը, […]
-
Միշելն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական երկխոսությանը վերաբերող հարցեր
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ենք հայ-ադրբեջանական երկխոսության՝ Բրյուսելի օրակարգի բոլոր հարցերը։ Ընդգծվել է Եվրամիության համար կայուն, անվտանգ և խաղաղ Հարավային Կովկասի կարևորությունը։ Մենք կշարունակենք աջակցել հումանիտար հարցերի, կապի և սահմանային խնդիրների լուծմանը, ինչպես նաև ապագա խաղաղության համաձայնագրին»,- Թվիթերի իր էջում գրել է Միշելը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ վերջին հանդիպումը կայացել է մայիսի 23-ին՝ Բրյուսելում։ Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին անցկացնել Սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստը։ Եռակողմ հանդիպմանը շարունակվել էին տրանսպորտային կապերի […]
-
Սիսիանը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների․ ով է մասնակցում ընտրապայքարին
Սիսիան խոշորացված համայնքում համայնքային իշխանության ղեկը ստանձնելու համար արդեն չորս թեկնածուի անուն է շրջանառվում: Սիսիան խոշորացված համայնքում 2022-ի աշնանը ՏԻՄ ընտրություններ են լինելու: Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես չի հաստատել սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը՝ Սիսիան համայնքում քննարկման գլխավոր թեման ընտրություններն ու թեկնածուներն են: Սյունեցիներն առայժմ չորս թեկնածուի մասին են խոսում, թեև խոսակցություններ կան, որ նրանց թիվը դեռ ավելանալու է: Վստահ են` պայքարը թեժ է լինելու: Սիսիան խոշորացված համայնքի ղեկավարի հավանական թեկնածուներից է ներկայիս պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հակոբջանյանը, անկուսակցականներ Սևակ Մուսաթյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը։ Չորսն էլ սյունեցիներ են և ապրում են Սիսիան համայնքում։ ՍիվիլՆեթի հետ […]
-
Տիգրան Ավինյանի ընկերը, աշխատակազմի անդամները՝ արտադրական կանեփի բիզնեսում
Մկրտիչ Կարապետյան 2021-ի ապրիլի 29-ին Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց օրենքների նախագծեր, որոնցով թույլատրվում էր աարդյունաբերական կանեփի մշակումը, արտահանումը, ներմուծումը և այլն։ Հարցը զեկուցում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որի գրասենյակը և մշակել էր համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Կառավարության այս որոշման ընդունումից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի բնակիչ Ստեփան Մարգարյանը երեք այլ անձանց հետ հիմնադրում է «Գրոուար» ՓԲԸ-ն, որը զբաղվում է արդյունաբերական կանեփի աճեցմամբ։ Ստեփան Մարգարյանը Տիգրան Ավինյանի ընկերն է, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի ամուսինը։ Մարգարյանը այս ընկերության բաժնետեր է երեք այլ անձանց հետ, իսկ Ավինյանի աշխատակազմի տարբեր անդամներ, որոնք նախագծում էին արդյունաբերական կանեփի արտադրության հիմքերը, այժմ ներգրավված են […]