ՄԱԿ-ը փակում է Գազայում մարդասիրական օգնության կենտրոնները

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում դադարեցնում է մարդասիրական օգնության իր բոլոր կենտրոնների աշխատանքը այն բանից հետո, երբ դրանցից մեկը ենթարկվել է օգնության ծավալների կրճատումից վրդովված ցուցարարների հարձակմանը, հաղորդում է BBC-ն։

ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության հարցերով գործակալությունը (United Nations Relief and Works Agency for Palestine Refugees, UNRWA) հայտարարել է, որ կենտրոնները փակ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի երաշխավորվի աշխատակիցների անվանգությունը։

Գործակալությունը Գազայի հատվածում օգնություն է տրամադրում մոտ 800 հազ․ պաղեստինցու՝ հիմնականում սննդամթերքի և հագուստի տեսքով։ Բացի այդ՝ կենտրոնների հիման վրա բացված են դպրոցներ և հիվանդանոցներ։

Միաժամանակ՝ UNRWA-ը խոստովանում է, որ օգնության ծավալներն իսկապես կրճատվել են։ UNRWA-ի ղեկավարների խոսքով՝ իրենց կողմից իրականացվող ծրագրերի համար ֆինանսավորումը վերջին շրջանում բավարար չէ, քանի որ Պաղեստինի Ինքնավարությունում աղքատության մակարդակն աճում է, և կարիքավորների թիվն ավելի ու ավելի մեծանում է։