35-հազարական դրամ` Երևանի ավագանու անդամներին

Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013թ. բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35-հազարական դրամ փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել անվանի բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:

Ավագանու որոշմամբ` Երևան քաղաքի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 22-ին:

Մեկնաբանել