Հայի խելքն ինձ պետք չէ. թուրք պատգամավոր

Թուրքիայի «Ազգայանական շարժում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Դուրան Բուլութը հետաքրքրական պատասխան է տվել լրագրողների հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում քրդական հարցի լուծման նպատակով ձևավորված և հիմնականում մտավորականներ ընդգրկող «Իմաստունների հանձնաժողովին»:

«Ցուցակում հայ կա, ինձ հայի խելքը պետք չէ: Ի՞նչ պետք է անի հայը թուրք ազգի համար,- պատգամավորի խոսքն է մեջբերում է «Ակօսը»` վկայակոչելով Haber Turk-ին: -Իհարկե, մենք հայ քաղաքացիներ ունենք, որոնց հարգում և սիրում եմ, իսկ մինչ երեկ թուրք ազգի դեմ վրեժով լցված մարդկանց վերցրել դարձրել են «Իմաստունների հանձնաժողովի» անդամ»:

Նշենք, որ «Իմաստունների հանձնաժողովում» է ընդգրկված նաև պոլսահայ լրագրող Էթյեն Մահչուպյանը, որը Էրդողանի հետ կայացած հանդիպմանը նշել է, որ որպես Թուրքիայի քաղաքացի ամեն ինչ կանի թուրք-քրդական խաղաղության հաստատման համար:

Մեկնաբանել