Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ծայրահեղ ծանր է

ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ երեկ երեկոյան (ապրիլի 4) տեղափոխվել էր Զոհրաբյանը: Հիվանդանոցիցի հայտնեցին նաև, որ նախկին պատգամավորտ դեռ դուրս չի եկել կոմայից:

Նախկին պատգամավորը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ կոմա, գանգուղեղի տրավմա, սուր շնչառական անբավարարություն:

Ապրիլի 4-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990թ. ծնված Գ. Դավթյանը, 1966թ. Ա. Դույդույանը և 1966թ. ծնված Զ. Զոհրաբյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ:

Մեկնաբանել