SOCAR Petroleum Georgia-ն գլխավորում է Վրաստանի խոշորագույն ընկերությունների թոփ-100-ը: Վարկանիշը կազմել է Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանը Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
SOCAR Petroleum Georgia-ն Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի «դուստր» ընկերությունն է, զբաղվում է նավթի արտահանմամբ և Վրաստանում բենզալցակայանների ցանց ունի: Նրան է բաժին ընկնում Վրաստան ներկրվող վառելիքի 70%-ը:
Խոշորագույն ընկերությունների առաջին տասնյակում ընդգրկված են նաև մեքենանների ներկրման Toyota Caucasus, բենզինի մանրածախ առևտրի San Petroleum Georgia , «Վրացական երկաթուղիներ» և այլ ընկերություններ:
100 խոշորագույն ընկերությունների մեծ մասը՝ 18% ներկայացնում են էներգետիկայի ոլորտը: