Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբն այսօր` ապրիլի 5-ին, հայտարարել է «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին: Շտաբի տարածած հաղորդագրության համաձայն` այն միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպեսև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:
«Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար»,- ասել է «Բարև» հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. «Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը»: