Մահացել է Շառլ դը Գոլի դուստրը

88 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլի դուստր Էլիզաբեթը, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։

Համաձայն AFP-ի՝ Շառլ դը Գոլի երկու դուստրերից ավագը մահացել է երեքշաբթի՝ ապրիլի 2-ին։ Էլիզաբեթ դը Գոլի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 6-ին, Փարիզում։ Նրան կթաղեն Կոլոմբե լե Դոզ Էգլիզ գերեզմանոցում, որտեղ հանգչում են նրա հայրն ու քույրը։

Էլիզաբեթ դը Գոլը ծնվել էր 1924թ․ մարտի 15-ին։ 1979-1988 թթ․ նա գլխավորել է Աննա դը Գոլի հիմնադրամը, որը նրա ծնողները ստեղծել էին սահմանափակ կարողություններ ունեցող աղջիկների համար՝ ի հիշատակ իրենց կրտսեր դստեր Աննայի, որը ունեցել է Դաունի սինդրոմ և մահացել է 20 տարեկանում։