Կասիլյասը հայտավորվել է Լևանտեի հետ առաջիկա հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտավորվել է «Լևանտեի» հետ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան։ Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի և «Ռեալի» դարպասապահը վնասվածքի պատճառով 1 ամսից ավել խաղադաշտ չի մտել:

Կարանկան նշել է նաև, որ մեկնարկային կազմում դարպասապահի տեղը կրկին կզբաղեցնի Դիեգո Լոպեսը։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

Մեկնաբանել