Մաղթում ենք, որ ավետման բարի լուրը թակի մեր բոլոր աղջիկների սրտի դուռը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է հայ կանանց և աղջիկներին Ավետման հրաշափառ տոնի առթիվ. այս մասին նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Մաղթում ենք, որ ավետման բարի լուրը թակի մեր բոլոր աղջիկների սրտի դուռը, մեր բոլոր մայրերը երջանկանան իրենց զավակներով, իրենց ընտանիքներում ապրեն խաղաղ ու արժանապատիվ կյանքով»,- նշված է հայտարարությունում: