«Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն». մեկնարկում է «Թատրոն-X» փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախաձեռնությամբ՝ ապրիլի 10-ից մայիսի 2-ը կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը. տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

«Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը կանցկացվի «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:

Այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր (պետական և մասնավոր):

«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։ Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ: