Բավարիան 23-րդ անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Գերմանիական Բունդեսլիգայում այսօր հայտնի դարձավ ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնը։

Մյունխենի «Բավարիան» մեծ դժվարությամբ արտագնա խաղում առավելության հասավ «Այնտրախտի» նկատմամբ։ Բաստիան Շվայնշտայգերի գոլին տանտերերը պատասխանեցին բազմաթիվ գրոհներով, որոնք, սակայն, հաջողությամբ չպսակվեցին։

«Բավարիայի» չեմպիոնությունն ամենավաղն է Բուդեսլիգայի պատմության մեջ՝ 28-րդ տուրում։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 30-րդ տուրում։ Բացի այդ, «Բավարիան» ռեկորդակիր է դարձել ինչպես արտագնա խաղերում վաստակած միավորներով՝ 37, այնպես էլ Բունդեսլիգայում մեկ մրցաշրջանում տարած հաղթանակների քանակով՝ 24։ Ավելացնենք նաև, որ սա «Բավարիայի» 23-րդ չեմպիոնական տիտղոսն է։

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.

Բորուսիա Դ – Աուգսբուրգ 4։2

1։0՝ Շիբեր (22ր.), 1։1՝ Բայեր (43ր.), 1։2՝ Ֆոգթ (45ր.), 2։2՝ Շիբեր (53ր.), 3։2՝ Սուբոտիչ (64ր.)

Բորուսիա Մ – Գրոյտեր Ֆյուրտ 1։0

1։0՝ Դե Յոնգ (74ր.)

Բայեր – Վոլֆսբուրգ 1։1

1։0՝ Շուրլե (13ր.), 1։1՝ Կյաեր (71ր.)

Վերդեր – Շալկե 0։2

0։1՝ Դրեքսլեր (51ր.), 0։2՝ Մարիցա (69ր.)

Այնտրախտ – Բավարիա 0։1

0։1՝ Շվայնշտայգեր (53ր.)

http://www.dailymotion.com/video/xysj6n_frankfurt-vs-bayern-0-1-schweinsteiger_sport