Բարսելոնան 5 գոլ է խփում Մալյորկային և ջերմ ողջույններով ընդունում Աբիդալին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 5 անպատասխան գնդակ ուղարկեց ետնապահ«Մալյորկայի» դարպասը։

Երկարատև ընդմիջումից հետո Տիտո Վիլանովայի առաջին խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սեսկ Ֆաբրեգասը, երկու գնդակ է խփել Ալեքսիս Սանչեսը։ Տեղեկացնենք նաև, որ 2012 թվականի փետրվարից հետո առաջին անգամ երկարատև հիվանդությունից հետո խաղադաշտ դուրս եկավ Էրիկ Աբիդալը։