ԱՄՆ-ը մահափորձ է նախապատրաստում իմ դեմ. Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով` մահափորձի պատվիրատուներն ամերիկացի քաղաքական գործիչներ Ռոջեր Նորեգուն և Օտո Ռեյչն են, որոնք տարբեր ժամանակներում զբաղեցրել են ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը և մասնագիտացել Լատինական Ամերիկայի հարցերով:

Մադուրոն հայտարարել է, որ նրանց նպատակը ընտրությունների տապալումն է: Ավելի վաղ նա նույն ամերիկացիներին մեղադրել էր ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիելեսի դեմ մահափորձի համար: Նշենք, որ Վենսուելայում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 14-ին: