Աշխարհի ոչ մի երկիր չպետք է միջուկային զենք ունենա. իրանցի պաշտոնյա

Իրանի Անվտանգության ազգային բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին քննադատել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների հայտարարությունը, համաձայն որի՝ երկրի միջուկային զինանոցը հարկավոր է արդիականացնել, հաղորդում է «Ռիա նովոստին»:

«Իրանն այն տեսակետն ունի, որ աշխարհի ոչ մի երկիր չպետք է միջուկային զենք ունենա։ Միևնույն ժամանակ, Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը ստորագրած պետություններն իրավունքն ունեն իրականացնել խաղաղ ատոմի ծրագիրը»,- ասել է Ջալիլին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ավելի վաղ հայտարարել է, որ իշխանությունները պատրաստվում են արդիականացնել Trident եռաստիճան բալիստիկ հրթիռները՝ դրանք համալրելով միջուկային մարտագլխիկներով։

Պաշտոնյան նշել է, որ, «հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող վերջին քաղաքական զարգացումները. մասնավորապես` Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից ահագնացող սպառնալիքները, պարզապես հիմարություն կլինի երկիրն անպաշտպան թողնել»։