Ամենաշռայլը չինացի զբոսաշրջիկներն են. վարկանիշ

Չինացիները գլխավորել են ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության՝ արտրեկրում ամենաշատ ծախսերը կատարող զբոսաշրջիկների վարկանիշը: 2012թ. չինացի զբոսաշրջիկները, ընդհանուր առմամբ, ուղևորությունների վրա ծախսել են $102 մլրդ, որը 40%-ով գերազանցում է նախորդ տարվա վարկանիշը:

Ըստ զեկույցի հեղինակների՝ վերջին տասնամյակում չինացի զբոսաշրջիկների արտերկրյա ուղևորություները 2000թ. 10 մլն-ի համեմատ աճել են մինչև 83 մլն՝ պայմանավորված ուրբանիզացման մակարդակի, բնակչության եկամուտների բարձր աճով, ինչպես նաև արտերկրյա ուղևորությունների հարցում գործող սահմանափակումների կրճատմամբ: 2012թ. չինացի զբոսաշրջիկները արտերկրում ծախսել են միջինը $1230: Կազմակերպության տվյալների համաձայն՝ չինացիների ատերկրյա ծախսերը 2000թ. համեմատ ավելացել են 8 անգամ: Այսպես՝ 2005թ. Չինաստանը միայն հինգերորդն էր աշխարհում՝ ըստ զբոսաշրջիկների արտերկրյա ծախսերի ծավալի:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Գերմանիան է՝ 2012թ. $83,8 մլրդ ծավալով: Լավագույն եռյակը եզրափակում է ԱՄՆ-ը: Ամերիկացի զբոսաշջիկները 2012թ. ծախսել են, ընդհանուր առմամբ, $83,7 մլրդ:

Այս ժամանակահատվածում նրան հաջողվել է առաջ անցնել Իտալիայից, Ճապոնիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից:

Զեկույցի հեղինակները նշում են, որ զբոսաշրջային պահանջարակի աճի տեմպերով շարունակում են առաջատար դիրքեր պահպանել զարգացող երկրները: Զարգացած երկրների բնակիչների արտերկրյա ուղևորությունների ծախսերը թեև աճ են արձանագրում, սակայն դրանք առավել դանդաղ են:

Լավագույն տասնյակի երկրներից միայն Ֆրանսիան և Իտալիան են կրճատել արտերկրյա ուղևորությունների ծախսերը՝ համապատասխանաբար 6%-ով և 1%-ով:

Ռուսասատանը վարկանիշում հինգերորդն է և նախորդ տարվա համեմատ նահանջել է երկու հորիզոնականով: Անցած տարի ռուս զբոսաշրջիկները ծախսերը կազմել է $43 մլրդ: