Իրանը ոչ մի դեպքում չի հրաժարվի միջուկային ծրագրից. խորհրդարան

Իրանը իր միջուկային ծրագիրը որևէ դեպքում չի դադարեցնեի: Այսպիսի հայտարարություն է արել Իրանի խորհրդարանի անվտանգության և արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին, հաղորդում է «Վեստի կավկազա» պարբերականը:

Բորուջերդին նման հայտարարություն է արել ապրիլի 5-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իրանի և նրա միջուկային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցյակի» (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա) հերթական բանակցություններից հետո, որոնք ավարտվել են առանց շոշափելի արդյունքների արձանագրման:

«Բանակցությունները արդյունավետ էին և մեկ քայլ առաջ էին, սակայն Իսլամական Հանրապետությունը երբևէ չի դադարեցնի ուրանի հարստացումը», -ասել է Բուրաջեդին:

Մեկնաբանել