ԿԳՆ-ն միանում է ջահերով երթին

Կրթության և գիտության նախարարությունը միանում է ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների` արդեն ավանդական դարձած ջահերով երթին և պատրաստակամություն հայտնում աջակցել երթի կազմակերպմանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

«Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին»,-ասված է կոչի մեջ։

Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին»,- ասված է Արմեն Աշոտյանի գրառման մեջ։