Chelsea-ի խաղացողները կապույտ են ներկվել

Chelsea անգլիական ֆուտբոլային ակումբի խաղացողները մասնակցել են Adidas ընկերության գովազդային արշավին, որը կոչվում է It’s Blue. What Else Matters?:

Ֆուտբոլիստները ներկայացրել են ակումբի խորհրդանիշներով հագուստի և աքսեսուարների հավաքածու, սակայն արշավի առանձնահատկությունն այն է, որ այդ իրերը դեռ ոչ ոք չի տեսել:

2013-2014թթ. սեզոնի հավաքածուից հագուստ ցուցադրելու փոխարեն՝ խաղացողները ոտքից գլուխ ներկվել են կապույտ ներկով և այս տեսքով դուրս եկել ոչ թե խաղադաշտ, այլ՝ տեսախցիկի առաջ:

Համացանցում գովազդային այս արշավն արդեն համեմատել են Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» հետ և, իհարկե, գտել նկարահանման գունային լուծման թաքնված իմաստը: Չնայած՝ կապտա-երկնագույն համազգեստով խաղադաշտ դուրս եկող խաղացողները, որոնց երկրպագուներն անվանում են The Blues («կապույտներ»), դժվար թե վիրավորվեն նման կատակներից:

Մեկնաբանել