Ռաուլը հաջողություն է մաղթել Ռեալին Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլը հույս է հայտնել, որ իր հարազատ ակումբը 10-րդ հաղթանակը կտանի Չեմպիոնների լիգայում։

««Ռեալին» հաջողություն եմ մաղթում։ Ես հույս ունեմ, որ «արքայական ակումբն» իր 10-րդ հաղթանակը կտանի Չեմպիոնների լիգայում։ Մեծ ուշադրությամբ եմ հետևում Մոուրինյոյի գլխավորած թիմի խաղին և կարող եմ ասել, որ «Ռեալը» կարող է նման հաջողության հասնել», – իսպանացու խոսքերն է փոխանցում Marca-ն։