Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան` Միչիգան նահանգում

ԱՄՆ Միչիգան նահանգի Տրոյ քաղաքի Ռիվերֆրոնտ զբոսայգում ապրիլի 6-ին բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան, հաղորդում է TroyRecord-ը:

Հուշարձանը բացվել է Վիետնամի պատերազմի զոհերի հուշակոթողի հարևանությամբ: Կոթողի բացմանը ներկա են եղել նահանգային պաշտոնյաներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Մինչ հուշարձանի բացումը` Սբ Պետրոս հայկական առաքելական եկեղեցու քահանա Ստեփանոս Դուդուկչյանը դիմել է ներկաներին` ոգեկոչելով 1915թ. Արևմտյան Հայաստանում, Սիրիայում և մի շարք այլ վայրերում սպանված հայերի հիշատակը: Իսկ Հայոց ցեղասպանությանը նվիրված հանձնաժողովի համանախագահ Ռալֆ Ենոքյանը ներկաներին հայտարարել է, թե հուշարձանի բացման գաղափարն իրենք հղացրել են ութ տարի առաջ:

Մեկնաբանել