Acer-ը iPad mini-ին մրցակից է թողարկել

Չինական Acer տեխնոլոգիական ընկերությունը, որը ցանկանում է այս տարի Android պլանշետների շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնել, մտադիր է սկսել Iconia A1-810 նոր պլանշետի վաճառքները, հաղորդում է Cnet-ը:

Նորույթը, ինչպես iPad mini պլանշետը, ունի IPS մատրիցայով 7,9-դյույմանոց էկրան, 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսոր, տվյալների պահպանման համար նախատեսված 16 Գբ հիշողություն, microSD քարտարան, Wi-Fi, Bluetooth 4.0, GPS, HDMI ինտերֆեյս (միջերես) և աշխատում է Android 4.2 (Jelly Bean) օպերացիոն համակարգով:

Սարքավորումն ունի երկու տեսախցիկ` դիմային (VGA) և հիմնական` 5 Մգպ, կշռում է 460 գ, ինչը 150 գ-ով ավելի ծանր է, քան iPad mini-ն: Ֆրանսիական Ru Du Commerce ռիթեյլերի կայքում պլանշետն արժե €199 է, ինչը €140-ով մատչելի է, քան 16 Գբ հիշողությամբ iPad mini-ն:

A1-810 պլանշետի վաճառքները կմեկնարկեն հունիսի 3-ից:

Հիշեցնենք, որ Acer-ը մտադիր է ընթացիկ տարում 7 մլն Android պլանշետ վաճառել: