Անվճար բուժօգնությունից կօգտվեն հերթագրված բոլոր կանայք. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ մարտի 8–ից ապրիլի 7–ը անցկացված «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ են դիմել շուրջ 4,8 հազ. կանայք, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ակցիայի անցկացման 30 օրերի ընթացքում անվճար բուժծառայություն ստացած, այդ թվում` վիրահատված կանանցից բացի` դեռևս կան նաև հերթագրվածներ։ Հանձնարարվել է ակցիան ամբողջությամբ ավարտել հերթագրված բոլոր կանանց նախատեսված բուժծառայությունները լիարժեքորեն տրամադրելուց հետո միայն։