Մուշարաֆին պետական դավաճանության մեջ մեղադրանքներ կառաջադրվեն

Պակիստանի Գերագույն դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին կարգադրել է կանգնել դատավորների առջև, որպեսզի նրան առաջադրվեն պետական դավաճանության մեջ մեղադրանքներ, հաղորդում է BBC-ն։

Պակիստանի նախկին նախագահին կարգադրվել է դատարան ներկայանալ վաղը՝ ապրիլի 9-ին։ Նրան արգելված է լքել երկիրը։

Մեղադրող կողմը պահանջել է գեներալին դատել 2007թ․ արտակարգ դրության սահմանման և ավագ դատավորներին աշխատանքից ազատելու համար։

Մեկ օր առաջ՝ ապրիլի 7-ին, երկրի իշխանությունները Մուշարաֆին թույլատրել էին առաջադրվել այս տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին չորս տարվա կամավոր արտաքսումից հետո նախկին նախագահը վերադարձավ Պակիստան, որտեղ նրան առաջադրված են մի շարք մեղադրանքներ՝ ներառյալ սպանության նպատակով դավադրություն։

Ամենից զատ՝ Մուշարաֆին կապում են Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության հետ։

Մեկնաբանել