Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-ների միջև

Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ. տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Պատվիրակությունները գլխավորել են ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը և ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը:

Քննարկվել է հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության մակարդակի և դինամիկայի կապակցությամբ, կարևորել խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: