Րաֆֆի Հովհաննիսյանի երդման նպատակը տեսանելի չէ. ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ

ՀՅԴ-ն չի մասնակցելու Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, քանի որ գործող նախագահը և գործող իշխանությունները չեն կատարել իրենց պարտականությունները. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Ըստ նրա՝ այսօր չկան նաև հստակ երաշխիքներ, որ այդ պարտականությունները կկատարվեն երդմնակալությունից հետո: «Չոխ երդմնակալություններով երկրում խնդիրներ չեն լուծվում,- ասաց նա,- մենք ակնկալում ենք կոնկրետ քայլեր, և միայն այդ դեպքում մենք կարող ենք մասնակցել նման միջոցառումների, որ կարող են նոր դուռ բացել նոր Հայաստանի համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը, ըստ նրա, հասկանալի չէ: «Ի սկզբանե, մեր մոտեցումն էր. մենք պատրաստ ենք աջակցել, սատարել, միասին ճանապարհ անցնել, բայց հստակ ճանապարհային քարտեզով, քանի որ մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք՝ համահայկական»,- ասաց Համբարձումյանը: Այս պայմաններում, երբ, ըստ նրա, տեսանելի չէ այս երդման նպատակը, իրենք չեն կարող սատարել այս նախաձեռնությանը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Մեկնաբանել