Ապրիլի 9-ի ցերեկային ժամերին անձրև ու ամպրոպ է սպասվում

Այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ. տեղեկանում ենք meteo-tv-ից: Ապրիլի 9-ին կեսօրին մոտ ողջ տարածքում կդիտվի ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին գրեթե ամենուրեք սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ և միայն Արցախում առայժմ էական տեղումներ չեն սպասվում: Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամի մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Առանձին վայրերում հնարավոր են առատ անձրևներ, տեղ-տեղ` կարկուտ: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, միայն այսօր կցրտի մոտ 3 աստիճանով:

Երևանում այս գիշեր և առավոտյան սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկային ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ: Գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+25, երեկոյան՝ +14+16:

Առաջիկա օրերին տեղումնային եղանակն ու օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: