Ապրիլի 9-ին Վրաստանը նշում է Անկախության վերականգնման օրը

Ապրիլի 9-ին Վրաստանը նշում է Անկախության վերականգնման, ինչպես նաև 1989թ. Թբիլիսում արցունքաբեր գազի, ծանր տեխնիկայի և սակրավորի թիերի միջոցով խաղաղ ցույցի ցրման զոհերի հիշատակի օրը: Ավանդույթի համաձայն՝ այս օրը թբիլիսցիները ծաղիկներ են դնում խորհրդարանի շենքի աստիճանների վրա: Ընդ որում՝ քաղաքի բնակիչները իրադարձություների վայրում սկսում են հավաքվել դեռ գիշերվանից, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

1989թ. ապրիլի 9-ը, որը այնուհետ սկսել են անվանել «արյունոտ կիրակի» բեկումնային է դարձել Վրաստանի նորագույն պատմության համար: Այդ խաղաղ ցույցի ցրումը մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում: Դրանից երկու տարի հետո 1991թ. ապրիլի 9-ին Վրաստանի ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան հայտարարել է երկրի անկախության վերականգնման մասին՝ Վրաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման ակտի հիման վրա: Գամսախուրդիայի որոշումն ընդունվել է 1991թ. մարտի 31-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա, ըստ որի՝ Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է արտահայտվել Վրաստանի անկախության հռչակման և Խորհրդային միության կազմից դուրս գալու օգտին:

Մեկնաբանել