Դեղագործական ընկերությունների շահույթը՝ $711մլրդ

2003-2012թթ. աշխարհի դեղագործական 11 խոշոր ընկերությունների զուտ շահույթը կազմել է $711 մլրդ: Այսպիսի տվյալներ է պարունակում ամերիկյան Health Care for America Now ընկերության զեկույցը:

Ընկերության գործադիր տնօրեն Էթան Ռոմայի խոսքով՝ ստացված շահույթը կարող էր նվազեցնել ԱՄՆ պետական Medicare առողջապահական ծրագրով նախատեսվող դեղորայքի գները:

Ընկերության փորձագետների կարծիքով՝ խիստ կարևոր է ինչպես Medicare, այնպես էլ Medicaid ծրագրերում ընդգրկված հիվանդների համար զեղչերի սահմանումը, որը դաշնային կառավարությանը հնարավորություն կտա 10 տարվա ընթացքում $137 մլրդ խնայել:
HCAN զեկույցի տվյալների համաձայն՝ վերջին տասը տարվա ընթացքում ընկերությունների շահույթը ավելացել է միջինը 62%-ով՝ 2003թ.-ի $51,8 մլրդ-ի համեմատ 2012թ. $ 83,9 մլրդ:

Խոշոր դեղագործական ընկերությունները մյուս ոլորտի խոշոր խաղորդների համեմատ առավել մեծ շահույթներ են ստանում: Դեղագործական ընկերությունները S&P 500 ինդեքսում ընգրկված ընկերությունների շահույթի 22% մասնաբաժինն են կազմել:
Եկամուտների ամենամեծ աճն արձանագրել է շվեյցարական Roche Holdings ընկերությունը, որի զուտ շահույթը աճել է ավելի քան $10,4 մլրդ՝ 2003թ. $2,5 մլրդ-ի համեմատ:

Դեղագործական ընկերությունը

Զուտ շահույթը 2003-2011թթ. ($, մլրդ)

Johnson & Johnson

105,8

Pfizer

100,4

Novartis

83,1

Merck

59,1

Roche

73,3

Sanofi-Aventis

57,7

GlaxoSmithKline

77,8

Abbott Laboratories

40,6

AstraZeneca

58,9

Eli Lilly

27,7

Bristol-Myers Squibb

27

Աղբյուրը՝ HCAN