Նախագահի Երդմնակալություն

Post navigation
Posted in:
Ի հիշատակ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ օգոստոսի 17-18-ը ներառյալ Հայաստանում սուգ է հայտարարվել․ վարչապետի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- նշված է որոշման մեջ։ Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից […]
Հայաստանում քաղաքական երկխոսության պակասը մեծ գին ունի, կարծում է Ժնևի համալսարանի դասախոս, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի հանրությունը իշխանությունից ու ընդդիմությունից պիտի պահանջի, որ շարադրեն, թե որոնք են Հայաստանի պետական շահերը։ «Ընդդիմության ու իշխանության պայքարի շարունակության գինը լինելու է Արցախի հայկականության լրիվ կործանումը»,- Ստելլա Մեհրաբեկյանի հետ զրույցում ասում է Չըթըրեանը՝ հավելելով, որ, ցավոք, մենք չունենք կառույցներ ու անհատներ, որ գնան իշխանությունների ու ընդդիմության մոտ, հարցեր բարձրացնեն և պատասխաններ ստանան։ Զրույցում անդրադարձ կա տարածաշրջանում Ռուսաստանի դերին, Ադրբեջանի կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներին, հայ-թուրքական գործընթացին։
Նոր գիւղ գրեթէ ամէն օր կ’երթամ, բայց ծայրէ ծայր վերջին անգամ մէկ ու կէս տարի առաջ քալած էի: Այդ ատեն տխուր էին Նոր գիւղցիները… Բացի սղութենէ զիրենք տխրեցուցած էր նաեւ քառասունչորս օրեայ ծանր պատերազմը, որուն զոհ գացած էին նաեւ իրենց տղոցմէ մի քանին: Հիմա աւելի տխուր է Նոր Գիւղը, աւելի տխուր են Նոր Գիւղցիները… Նոր Գիւղի մէջ պտոյտս կը սկսիմ թաղին Հիւսիս արեւելքէն՝ Գաբրիին քովէն: Կը յիշէ՞ք, Գաբրին հայկական ճաշարան մըն էր, ուրկէ ամէն գիշեր կը լսուէին Ճորճ Թիւթիւնճեանի ազգային եւ յեղափոխական երգերը. Ճորճ Թիւիթիւնճեանը հռչակաւոր էր, ոչ միայն Հալէպի, այլ ամբողջ սփիւռքի մէջ: Հալէպցի զբօսաշրջիկները, անոր ձայնագրութիւնները գաղտնաբար Հայաստան […]
Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ «Արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել»,- ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ ահազանգ էր ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, մետրոյով ուղևորափոխադրումները ժամը 10:30-ից դադարեցված էին: Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր եղել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում կրկին պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր՝ օգոստոսի 16-ին, բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովի շրջանակում։ Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր: «Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը։ Առաջվա պես վստահ ենք, ինչպեսև դուք, որ գլխավոր կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել Պապիկյանին՝ «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» […]