66-րդ Կաննը կվարի Օդրի Տոտուն

Ֆրանսիացի դերասանուհի Օդրի Տոտուն, որը հայտնի է իր դերերով «Ամելի», «Կոդ Դա Վինչի» և «Կոկո դո Շանել» ֆիլմերում, կվարի Կաննի 66-րդ կինոփառատոնը, հաղորդում է AFP-ն՝ հղում անելով կինոֆորումի հայտարարությանը:

«Օդրի Տոտուն կվարի մայիսի 15-26-ը կայանալիք կինոփառատոնի բացումն ու փակումը», – ասված է հայտարարության մեջ:

Փառատոնի ծրագիրը կբացվի ավստրալիացի ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին» ֆիլմով՝ Լեոնարդո դի Կապրիոյի հետ գլխավոր դերում:

Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը, որը ստեղծել է «Ծնոտներ», «Յուրայի դարաշրջանի զբոսայգին» կինոֆիլմերը և Ինդիանա Ջոնսի մասին հայտնի ֆիլմաշարը: