Google-ի մրցակիցները` ընդդեմ Android-ի մենաշնորհի

FairSearch ընկերությունների խումբը, որում ընդգրկված են Microsoft, Nokia, Oracle, Expedia և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերություններ, դիմել են Եվրահանձնաժողովին` խնդրելով կանխել բջջային ծառայությունների և գովազդի շուկաներում Android օպերացիոն համակարգի օգնությամբ Google-ի ստեղծած անարդար մրցակցային իրավիճակը, հաղորդում է Mashable-ը:

FairSearch-ի տարածած հաղորդագրության համաձայն` Android-ի անվճար լինելը բարդացնում է Google-ի մրցակիցների կողմից ներդրումների վերադարձելիության խնդիրը: Բացի այդ` խումբը Google-ից բխող սպառնալիքը բացատրում է շուկայում Android-ի ունեցած գերիշխող դիրքով: Strategy Analytics հետազոտական ընկերության վերլուծության համաձայն` 2012թ. 4-րդ եռամսյակում աշխարհում վաճառված սմարթֆոնների 70%-ն աշխատում է Android-ով:

Նշենք, որ Եվրահանձնաժողովը 2010-ից Google-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն է իրականացնում: