Զարգացող շուկաները սուրճի հիմնական սպառող. զեկույց

2012թ. զարգացող երկրներ հատիկավոր սուրճի մատակարարումները ավելացել են մինչև 27,9 մլն տ՝ 2011թ. 25,4 մլն տ-ի համեմատ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Սուրճի միջազգային կազմակերպությունը (ICO): Վերջինս Ռուսաստանում և Չինաստանում սուրճի մեծ տարածումը պայմանավորել են բնակչության ուրբանիզացման մակարդակի, ինչպես նաև եկամուտների աճով: Ընդ որում՝ զարգացող երկրների մեծ մասը հիմնականում գնում է ոչ թե առավել բարձրորակ արաբիկա տեսակի սուրճ, այլ առավել էժան ռոբուստա, որը օգտագործվում է լուծվող սուրճի պատրաստման մեջ:

Ռուսաստանը սուրճի առավել խոշոր սպառողներից է: Ըստ ICO-ի՝ 1997-2011թթ. Ռուսաստանը ներկրել է միջինը 3 մլն պարկ սուրճ (ICO-ն մեկ պարկի միջին քաշ է ընդունում 60 կգ-ը): Ռուսաստանը սուրճի զգալի մասը ներկրում է Հնդկաստանից՝ 23%, Բրազիլիայից՝ 16,8%, Վիետնամից՝ 6,9%, ինչպես նաև Ինդոնեզիայից ՝3,1%:

Ամերիկացիները, եվրոպացիները, ինչպես նաև զարգացած այլ երկրների բնակիչները կորցնում են սուրճի նկատմամբ հետաքրքրությունը: 2012թ. այս տարածաշրջաններ սուրճի մատակարարումները նվազել են մինչև 60,6 մլն պարկ՝ նախորդ տարվա 71,2 մլն պարկի համեմատ: Այս ամենի ադյունքում սուրճի համաշխարհային շուկան զգալի վերափոխումներ է կրել: Արդեն ներկայում աշխարհում սպառվող սուրճի 46%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին:

Կազմակերպությունում կանխատեսում են, որ 2013թ. սուրճի արտադրությունը կաճի 6,4%-ով՝ մինչև ռեկորդային 144,6 մլն պարկ՝ չնայած Կենտրոնական Ամերիկայի տնկադաշտերի սնկային հիվանդությանը: «Կենտրոնական Ամերիկայում սուրճի բերքի անկումը փոխհատուցվել է Բրազիլայում, Հնդկաստանում և Եթովպիաայում բերքի զճով», -ասվում է ICO-ի զեկույցում: Ընթացիկ տարում սուրճի ռեկորդային բերքի կանխատեսումների արդյունքում թանկացել են նաև սուրճի գնանշումները: Ներկայում արաբիկա տեսակի սուրճի գինը $1,139/$1 ֆունտ է: