Ոստիկանները բերման են ենթարկվել բնապահպան Եղիա Ներսիսյանին

Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունից հետո մի խումբ ակտիվիստներ երթով շարժվել են դեպի Բաղրամյան փողոց, որը փակ է ամբողջությամբ:

Ինչպես հաղորդում է Galatv.am-ը, այն բանից հետո, երբ մի քանի ակտիվիստներ որոշել են, շրջանցելով ոստիկաններին, քայլել դեպի Կասկադ, շուրջ 15-20 ոստիկաններ շրջափակել են բնապահպան ակտիվիստներից Եղիա Ներսիսյանին և Վարդգեսին, որից հետո նրանց տարել են՝ իբրև թե չենթարվելու համար:

Այս ընթացքում տեղի է ունեցել նաև քաշքշուկ, որի ժամանակ վնասվել է քաղաքացիներից մեկի ավտոմեքենան: