«Օդնոկլասնիկիի» աշխատանքի խափանման պատճառը վնասված ֆայլն էր

Ռուսական Mail.Ru Group ընկերությանը պատկանող «Օդնոկլասնիկի» սոցցանցի` ապրիլի 4-ի խափանման պատճառը վնասված ֆայլն էր, որից կախված էր ծառայության ամբողջ աշխատանքը: Այս մասին Digit.ru-ին է հայտնել սոցցանցի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը:

Հիշեցնենք, որ «Օդնոկլասնիկիի» աշխատանքը խափանվել էր ապրիլի 4-ի գիշերը: Գլխավոր էջ մուտք գործելիս օգտատերերը հանդիպում էին տեխնիկական աշխատանքների մասին ծանուցագրին: Սոցցանցի վերականգնողական աշխատանքները տևել են 2 օր:

Լապուկի խոսքով` ընկերությունը հանգամանորեն կուսումնասիրի սխալների պատճառները և անհրաժեշտ կադրային փոփոխություններ կկատարի:

«Օդնոկլասնիկի» սոցցանցը խոշորագույններից է Ռուսաստանի ինտերնետային սեգմենտում և նրա օրական լսարանը կազմում է 40 մլն օգտատեր: Ռուսաստանում նրա գլխավոր մրցակիցն է համարվում «Վկոնտակտե» սոցցանցը:

Մեկնաբանել