Հնարավոր է՝ ԱՄՆ ԴՊՀ-ը հաջորդ ղեկավար կին լինի. հարցում

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահ Ջանեթ Յելենը կարող է փոխարինել ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեին: Այս մասին են վկայում ամերիկյան International Strategy & Investment Group (ISI) ընկերության հարցման տվյալները, հաղորդում է Bloomberg-ը: Հարցվածների 65%-ը հենց Յելենին է ԴՊՀ ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդ համարում: Հարցման մասնակիցների 16%-ը հնարավոր է համարում, որ Բեռնանկեն կշարունակի ղեկավարել ԴՊՀ-ն պաշտոնավարման արդեն երրորդ ժամկետում:

ԴՊՀ ղեկավարի հնարավոր հավակնորդների թվում են նաև ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Թիմոթի Գայթները և Լոուրենս Սամերսը՝ համապատասխանաբար 3%-ով և 5%-ով:

Հարցվածների 3%-ը Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախագահ Ոիլյամ Դադլիին ևս ԴՊՀ ղեկավարի հնարավոր թեկնածու է համարում: Հարցման մասնակիցների 2%-ի կարծիքով՝ ԴՊՀ ապագա ղեկավարը այս կառույցի 2006-2010թթ. փոխնախաագահ Դոնալդ Կոնն է:

Զեկույցի հեղինակների կարծիքով՝ թեև Յելենը ամենահավանական թեկնածուն է համարվում, ներդրողները նրա հնարովորությունները գերագնահատել են:

66-ամյա Յելենը ԴՊՀ ղեկավարի տեղակալի պաշտոնում է 2010-ից: Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում՝ 1997-1999թթ., նա ղեկավարելէ ՏՆտեսական խորհրդատուների խորհուրդը, իսկ 2004-2010թթ.՝ Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկը: